Փաշինյան․ ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակն աստիճանաբար բարելավվում է

Փաշինյան․ ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակն աստիճանաբար բարելավվում է

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծես թե սկսել ենք հաղթահարել կորոնավիրուսի համավարակը», - նշել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ում հակագամաճարակային կանոններից մեկը դիմակ կրելն է:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսի համավարակի առումով որոշակի կայունացում կա, սակայն կարևոր է հակահամաճարակային կանոններին հետևելն ու այդ ցուցանիշը պահելը։

Մի քանի օր է ՀՀ-ում օրական կտրվածքով կորոնավիրուսով վարակման թվերը նվազում են։ Հուլիսի 28-ի առավոտյան հաստատված դեպքերը 239-ն են: Վարակվածների ընդհանուր թիվը 37,629 է, համավարակի ընթացքում վիրուսից մահացել է 719 մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---