Գերմանիայում հետաքննում են ՀՀ դեսպանատան մեքենայի միտումնավոր հրկիզումը

Գերմանիայում հետաքննում են ՀՀ դեսպանատան մեքենայի միտումնավոր հրկիզումը

PanARMENIAN.Net - Գերմանիայի պատկան մարմինները հետաքննություն են անցկացնում՝ ՀՀ դեսպանատան մեքենան միտումնավոր հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է Գերմանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հուլիսի 23-ի կեսգիշերին անհայտ անձինք հրկիզել էին դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։

Ավելի վաղ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն այդ երկրում բնակվող հայերին հորդորել էր չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին։ Դեսպանը նշել է, որ հենց լարվածության աճն է «սադրիչների հետապնդած նպատակը»։

Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Ավելի վաղ հրկիզվել էր ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---