Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք կա![]() 29 հուլիսի 2020 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ մեկական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Այդ մասին տեղեկացրել է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքի անդամների մոտ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 5201 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր վարակից մահվան 1 դեպք է գրանցվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |