Թուրք դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

Թուրք դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

PanARMENIAN.Net - Թուրքական սերիալների հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին առավելապես ճանաչում են «Մարգարիտ» սերիալից, ամուսնացել է հայ գործարար Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ, գրում է Arevelk-ը։

Պսակադրության արարողությունը համեստ է եղել։

Բիչակչին գործարար է, ծնվել և գործունեություն է ծավալել Թուրքիայում: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ տեր Զավեն Բիչակչյանը:

Օդենը 41 տարեկան է, նա արմատներով զազա է։ 2005-2007 թթ․ թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

Զազաները կամ դիմլի` իրանական ժողովուրդ է, որը բնակվում է այժմյան Թուրքիայի արևելյան հատվածում. հաճախ համարվում է հարևան քուրդ ժողովրդի բաղկացուցիչ մասը։ Քրդերից զազաները տարբերվում են իրենց լեզվով, որը ծագում է մերձկասպյան շրջանից և ունի միայն հեռու բարեկամական կապ բուն քրդերենի հետ, և հավատքով, որը հանդիսանում է շիա իսլամի ճյուղերից մեկը. ալավիզմը զազաների գերակշիռ մասի հավատքն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---