ՀՀ-ն օգնություն կուղարկի Լիբանան․ Գնահատվում են Բեյրութի կարիքները

ՀՀ-ն օգնություն կուղարկի Լիբանան․ Գնահատվում են Բեյրութի կարիքները

PanARMENIAN.Net - Հայաստանն աջակցություն է տրամադրելու Լիբանանին՝ օգոստոսի 4-ի պայթունի հետևանքները մեղմելու համար։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը և վարչապետի աշխատակազմը համատեղ աշխատում են Լիբանանում ՀՀ դեսպանի հետ։ Տեղի է ունենում կարիքների գնահատում, ինչի հիման վրա կտրամադրվի համապատասխան աջակցություն։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 3 զոհի և 100 վիրավորի մասին։

Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արտահերթ նիստում երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ երկրի վարչապետ Հասան Դիաբը օգնություն է խնդրել բարեկամ պետություններից։

Photo. AP
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---