Չավուշօղլու․ Ինչ որոշում էլ կայացնի Ադրբեջանը ԼՂ հարցում, մենք կսատարենք

Չավուշօղլու․ Ինչ որոշում էլ կայացնի Ադրբեջանը ԼՂ հարցում, մենք կսատարենք

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կսատարի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում։

Այդ մասին նա ասել է Անկարայում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, միջազգային հանրությունը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, լուրջ ջանքեր չի գործադրում հակամարտության կարգավորման համար, գրում է Interfax.az-ը։

«Մենք կողմ ենք այդ հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում և միջազգային իրավունքի հիման վրա։ Ինչ որոշում էլ կայացնի Ադրբեջանը, մենք կսատարենք»,-ասել է նա։

Թուրքիան և Ադրբեջանը հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը լայնածավալ համատեղ զորավարշություններ են անցկացրել Ադրբեջանի տարածքում՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Համատեղ զորավարժություններին մասնակցել են զինծառայողներ, ներգրավվել է զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրի բանակների հակաօդային պաշտպանության միջոցներ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---