Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել![]() 13 օգոստոսի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Covid-19 ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Համաճարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7575 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |