Օգոստոսի 21-ին Կրասնոդար-Երևան չարտեր կիրականացվի

Օգոստոսի 21-ին Կրասնոդար-Երևան չարտեր կիրականացվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Կրասնոդարի միջազգային օդանավակայանից կիրականացվի Armenia ավիաընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին տեղեկացնում է Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունը:

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Ատլաս Յուգ» ընկերության տոմսարկղերից (հեռախոս՝ 8/863/266-56-03, 8/863/266-54-58): Ավիատոմսի արժեքը՝ 11,700 ռուբլի։

Նշվում է, որ ուղեբեռը 23 կգ է (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---