Կորոնավիրուսի նոր օջախ և 1 նոր դեպք՝ Ստեփանակերտում

Կորոնավիրուսի նոր օջախ և 1 նոր դեպք՝ Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք, փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Մինչև օգոստոսի 18-ը երկրում հաստատվել է կորոնավիրուսի 255 դեպք, 248-ն արդեն առողջացել է: Փաստացի բուժվում է 6 հոգի, ընդհանուր մեկուսացված է 11 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Արցախում թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել, կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---