Արցախում Covid-19-ով վարակման 7 նոր դեպք կա

Արցախում Covid-19-ով վարակման 7 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային վարակը (Covid-19) հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտի բնակիչների մոտ, նույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են ՀՀ-ից:

Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է այն:

Փաստացի բուժում է ստանում՝ 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, ևս 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել:

Համաճարակի բռնկումից ի վեր կատարվել է 8522 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 2 դեպք է գրանցվել` հիվանդների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Արցախի պարետ Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ ԱՀ քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած ԱՀ այցելելու համար սակայն սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---