AlJazeera. Բելառուսը կարող է դասեր քաղել հայկական հեղափոխությունից

AlJazeera. Բելառուսը կարող է դասեր քաղել հայկական հեղափոխությունից

PanARMENIAN.Net - AlJazeera կայքում հոդված է հրապարակվել, որում հեղինակը զուգահեռներ է տանում 2018 թվականի հայկական թավշյա հեղափոխության և Բելառուսում ներկայումս ընթացող հակակառավարական շարժման միջև։ Նշվում է, որ բելառուսները կարող են 3 հիմնական դաս քաղել հայկական հեղափոխությունից։

Ըստ կայքի՝ բելառուսները եզակի մարտահրավերի առաջ են ոչ միայն նրա համար, որ պայքարում են ավտորիտար ռեժիմի դեմ, այլև նրա, որ երկիրը տեղակայված է Ռուսաստանի անվտանգության գոտում:

Առաջին դասն այն է, որ հայերը ջանում էին շարժումը խօստ տեղական պահել, որը թույլ չէր տա իշխանություններին այն ներկայացնել որպես Արևմուտքի կողմից հրահրված։

Երկրորդ դասն այն է, որ շարժման առաջնորդ, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հաջողության դեպքում Հայաստանը Ռուսաստանի հանդեպ արտաքին քաղաքականությունը չի փոփոխի դեպի վատը:

Երրորդն այն էր, որ Փաշինյանն ի սկզբանե պաշտոնական և ոչ պաշտոնական բանակցություններ էր վարում երկրում գործող քաղաքական ուժերի հետ։

Նշվում է նաև, որ իրավիճակն ամեն դեպքում տարբերվում է։ Նախ՝ Բելառուսն ավելի լավ վիճակում է, քանի որ հակամարտության մեջ ներգրավված չէ։ Բայց մյուս կողմից՝ քաղհասարակությունը Բելառուսում այդքան զարգացած չէ, որքան Հայաստանում։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---