ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ աշնանը գուցե հանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները![]() 25 օգոստոսի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են աշնանը կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Համանախագահները ցանկանում են այս աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև»,- հայտարարել է նա: Բայրամովի խոսքով՝ դեռ վաղ է խոսել ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետի մասին։ 2020-ի հուլիսի 12-16-ը ադրբեջանական կողմը ՀՀ սահմանի հյուսիսային հատվածում նախահարձակ ագրեսիվ գործողություններ էր սկսել, որոնք ռազմական բախումների էին վերածվել։ Ադրբեջանի սանձազերծած բախումների հետևանքով հուլիսյան մարտերին հայ զինվոր է զոհվել, ադրբեջանցիները զոհի մասին են հայտնել։ Ադրբեջանի ներկայիս ԱԳՆ ղեկավարը հենց այդ մարտերի ֆոնին է նշանակվել։ Նա փոխարինել է Էլմար Մամեդյարովին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |