Covid-19-ը ևս 3 արցախցու մոտ է հաստատվել

Covid-19-ը ևս 3 արցախցու մոտ է հաստատվել

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային վարակ է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 2-ը Մարտակերտից են, 1-ը՝ Ճարտար քաղաքից: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որից 252-ն արդեն ապաքինվել են: Փաստացի բուժում է ստանում՝ 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 9626 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---