Դատարանը վերացրել է «ԹԻՄ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիան» ձեռք բերելու խոչընդոտը

Դատարանը վերացրել է «ԹԻՄ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիան» ձեռք բերելու խոչընդոտը

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 27-ին բավարարել է «ԹԻՄ» ընկերության՝ «ՎԵՈՆ Արմենիան» ձեռք բերելուն խոչընդոտող միջնորդությունը։

Որոշումը հասանելի է DataLex տեղեկատվական համակարգում։

«ՎԵՈՆ Արմենիան» ընկերությունը հանդես է գալիս Beeline ապրանքանիշի ներքո։

Ավելի վաղ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը՝ արգելելով «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։

Այժմ «ՎԵՈՆ Արմենիան» ձեռք բերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմի» բաժնետերեր են (6 տոկոս)։ Հայկ Եսայանը նաև ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն ապրիլի 10-ին ընկերության տնօրինությունը նրա գլխավորությամբ հրաժարական էր տվել՝ խոշոր բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով։ Եղբայրները հիմնել էին «ԹԻՄ» ՍՊԸ-ն, որտեղ հավասարապես կիսում են բաժնեմասերը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---