Պուտինը շնորհավորել է Քոչարյանի ծննդյան օրը![]() 31 օգոստոսի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի հետ և ջերմորեն շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ, փոխանցում է ՌԴ նախագահի կայքը։ Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է ուղարկել Քոչարյանին։ «Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործիչ, որը շատ բան է արել ժամանակակակից Հայաստանի զարգացման համար»,- ասվում է Պուտինի շնորհավորական ուղերձում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ անցնում է Մարտի 1-ին առնչվող քրգործով։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրակնա կարգը տապալելու ու խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ։ Քոչարյանն ազատ է արձակվել 2020-ի հունիսին՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Քոչարյանն ու Պուտինն անձնական մտերիմ հարաբերություններ ունեն։ 2018-ին Քոչարյանը հայտնել էր, որ իրենց շփումը շարունակում է նաև իր պաշտոնավարումից հետո։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |