ՔԿ․ Կառավարական առանձնատների վերանորոգման չարաշահումների դեպքով գործը ՀԿԳ ԳՎ-ում է

ՔԿ․ Կառավարական առանձնատների վերանորոգման չարաշահումների դեպքով գործը ՀԿԳ ԳՎ-ում է

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է քրգործ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ, հայտնել է ՔԿ խոսնակ Ռիմա Եգանյանը, փոխանցում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ դեռ ընթանում է նախաքննություն։

Ավելի վաղ «Փաստինֆոն» հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել։

ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

2019-ին այդ առանձնատներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ ՊՎԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ 2019 թվականի աշխատանքներում արձանագրվել են խախտումներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---