Պռոշյանի կոնյակի գործարանում հրդեհից տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Պռոշյանի կոնյակի գործարանում հրդեհից տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում՝ կայուն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում»,- ասվում է գրառման մեջ։

Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա:

Սեպտեմբերի 1-ին Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից ու հրդեհից մահացել են զոդողը և մասնաճյուղի տնօրեն Լևոն Ալեքսանյանը։ Գործարանում աշխատանքը դադարացված է, այն հոսանքազրկված է, խաղողի մթերումն իրականցվում է մյուս մասնաճյուղում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---