Փաշինյան․ Այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից

Փաշինյան․ Այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից

PanARMENIAN.Net - 1991 թվականի այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»,-ասվում է գրառման մեջ։

1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Նիստում ընդունվեց ԼՂՀ Անկախության հռչակագիրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---