Սփյուռքահայերը գործի են անցել ՀՀ կառավարությունում

Սփյուռքահայերը գործի են անցել ՀՀ կառավարությունում

PanARMENIAN.Net - Մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի՝ սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը: Առաջին փուլով 24 մասնագետ արդեն Հայաստանում է: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան:

Առաջին փուլի մասնակիցներն աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի նախարարություններում, Կենտրոնական բանկում, կրթության տեսչական մարմնում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում:

«Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագյանը և RepatArmenia հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը մասնակիցներին մանրամասնել են հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվել:

Covid-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---