Զոհրաբյան․ Արտերկրի բուհեր ընդունվածները չեն կարողանում մեկնել

Զոհրաբյան․ Արտերկրի բուհեր ընդունվածները չեն կարողանում մեկնել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արտերկրի բուհեր ընդունված բազմաթիվ երիտասարդներ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում մեկնել երկրից։

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար նա գրավոր դիմել էր վարչապետին և ստացել ԿԳՄՍ նախարարի պատասխանը։

«Չգիտեմ որքանով պատասխանը օգտակար կլինի և կլուծի ուսանողների խնդիրը, այդուհանդերձ, տեղադրում եմ կառավարության պատասխանը, որպեսզի արտերկրի բուհեր ընդունված և ինձ դիմած ուսանողները լինեն իրազեկ»,- ասվում է գրառման մեջ։

Նախարարության պատասխանում նշված է, որ խնդիրն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում տեղաշարժի սահմանափակումների պատճառով։ Միաժամանակ այն ուսանողները, որոնք պետք է Վրաստան մեկնեն այլ երկրների, օրինակ՝ Լատվիայի մուտքի արտոնագիր ստանալու համար, չեն կարող դա անել, քանի որ Վրաստանի ցամաքային սահմանակետերով օտարերկրացիների մուտքը Վրաստան սահմանափակված է։

Նախարարությունն օգոստոսի 11-ին հանձնարարել է Վրաստանում ՀՀ դեսպանությանն իր իրավասությունների շրջանակում ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Նշվում է, որ վրացական կողմի ընդունված որոշման մասին դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---