52 մլն դրամի ջրի կորուստ․ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգը շահագործվել է![]() 4 սեպտեմբերի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Վայքում ոռոգման ջրի 4․7 մ3 ջրի վնաս է պատճառվել, ինչն արժեցել է 52․1 մլն դրամ։ Մասնավորապես, 1 հա հողատարածքի համար մատակարարված ոռոգման ջրի քանակը 7279 մ3–ով կամ 3.3 անգամ գերազանցել է 1 հա-ի համար բաժանորդների՝ հայտով ներկայացված ջրաքանակը: Իրականացվել է ապօրինի առանց պայմանագրի ջրի մատակարարում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ոռոգման նպատակով Կեչուտի ջրամբարից ջրի բացթողումն իրականացվում է «Եղեգնաձոր» ՋՕ ընկերության ներկայացրած հայտերի հիման վրա՝ անհատույց Վայքի ինքնահոս համակարգի միջոցով: Քրեական գործ է հարուցվել «Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը» հոդվածով։ Կիրականացվի նախաքննություն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |