Globbing-ի աջակցությամբ ՀՀ-ում առաքման խոշոր ներքին ցանց է ստեղծվում

Globbing-ի աջակցությամբ ՀՀ-ում առաքման խոշոր ներքին ցանց է ստեղծվում

PanARMENIAN.Net - Globbing ընկերության ֆինանսավորմամբ Online Shopping network ընկերությունը Հայաստանում ներդնում է առաքման խոշոր ներքին ցանց հայկական օնլայն և օֆֆլայն խանութների համար։ Երկրի 300-ից ավելի հասցեում խելացի լոքեր-պահարաններ կտեղադրվեն, որտեղից մարդիկ կկարողանան մատնահետքի, կոդի կամ հեռախոսը սկանավորելու միջոցով ստանալ ցանկացած խանութից իրենց պատվիրած արտադրանքը։

Ծրագրին միանալու համար կարող են դիմել ինչպես իրավաբանական, այդպես էլ ֆիզիկական անձինք։

Globbing-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանի խոսքով` նախաձեռնությունը կլինի ամենամեծ և խելացի առաքման ցանցը Հայաստանում։ Արհեստական բանակությունն ինքնուրույն հաշվարկում է, թե որ փաթեթը որ չափսի դարակին է համապատասխան։ Իսկ հաճախորդը հնարավորություն ունի միայն մատնահետքով ստանալու առաքանին, ինչպես նաև վճարելու տեղում։

«Մոտակա ամիսներին լոքերները ներդրվելու են հանրապետության ամբողջ տարածքում, բոլոր բիզնես կենտրոններում, մետրոյի կայարաններում, խոշոր առտևրի կենտրոններում, նորակառույց շենքերում։ Առաքումը լինելու է բավականին արագ․ Երևանում՝ նույն օրը, մարզերում՝ հաջորդ»,- հայտնեց Հարությունյանը։

Նախաձեռնությունն ունենալու է առաքում լոքերներ և հասցեներով. եթե ծանրոցները գերազանցեն լոքերների չափսերին, կառաքվեն հատուկ հասցեներով։

Նման առաքման ցանց ստեղծելու գաղափարը ծագել է պանդեմիայի ժամանակ։ Globbing-ին կարանտինի ժամանակ բազմաթիվ խանութներ են դիմել առաքման խնդրով, և երբ Online Shopping network ընկերությունը դիմել է իրենց այս նախաձեռնությանն աջակցելու համար, պարտավորված են զգացել օգնել։

«Իրականում պանդեմիայի ընթացքում որոշեցինք ստեղծել նորարարական առաքման նոր ցանց, որը կօգներ Հայաստանում զարգացնել ներքին առաքումները։ Բազմիցս շփվելով տարբեր ձեռներեցների և ընկերությունների հետ՝ հասկացել ենք, որ երկրում բացակայում է ներքին լոգիստիկայի որոկյալ ծառայություն»,- ասաց Online Shopping network-ի հիմնադիր Վահե Ավետյանը՝ նշելով, որ աշխատելու են բացը լրացնել ոչ միայն Հայաստանի մարզերում, այլև Արցախում։

Նախաձեռնության նպատակն է, որ ցանկացածը կարողանա դառնալ օնլայն խանութ, յուրաքանչյուր քաղաքացի կարողանա օգտվել ցանկացած խանութից առանց տնից դուրս գալու։ Նպատակ կա Երևանի՝ բոլոր, հանրապետության՝ բոլոր խոշոր շենքերում ունենալ այս լոքեր-պահարաններից։

Globbing-ի տնօրենը նշեց, որ ուսումնասիրել են համաշխարհային փորձը և, իրենց տվյալներով՝ մատնահետքով աշխատող խելացի լոքերներ չկան այլ տեղ։ Լոքերների համակարգն ամբողջովին նախագծվել և արտադրվել է Հայաստանում, բացառությամբ մի քանի փոքր բաղադրիչ մասերի, օրինակ՝ մատնահետքը կարդացող սարքի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---