ՀՀ-ում մեքենաների ուտիլիզացիայի վճար կարող է սահմանվել

ՀՀ-ում մեքենաների ուտիլիզացիայի վճար կարող է սահմանվել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կարող է սահմանվել մեքենաների օգտահանման (ուտիլիզացիայի) վճար, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ հնարավոր կլինի նոր ներմուծվող մեքենաներից գանձվող օգտահանման վճարը փոխանցել պետական բյուջե և հետագայում այն օգտագործել այն կազմակերպություններին ֆինանսավորելու համար, որոնք կզբաղվեն մեքենաների ուտիլիզացիայով: Փոխնախարարի խոսքով՝ այն թույլ կտա որոշակիորեն թարմացնել մեքենաների պարկը:

Սիմոնյանը նշել է, որ դիլերներին հնարավորություն կտա գնահատել և օգտահանման ընդունել կոնկրետ տարիքի մեքենաներ, ընդ որում` պետությունը մասամբ կսուբսիդավորի այդ գործընթացը։

ՀՀ-ում անսարք, վնասված մեքենաների վիճակը սուր է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Կառավարության նիստերի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ առաջարկելով լուծման տարբերակներ մշակել։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---