Գյումրիում հին շենքի տանիքին ապօրինի շինարարություն անողին դեռ չեն գտել

Գյումրիում հին շենքի տանիքին ապօրինի շինարարություն անողին  դեռ չեն գտել

PanARMENIAN.Net - Գյումրու Շիրազի 53 հասցեում գտվող «Հայ Ասպետ» հյուրատան շենքի տանիքին առանց թույլտվության հավելյալ հարկի կառուցման փորձ է եղել, ինչը Գյումրու համայնքապետարանի կողմից կասեցվել է։

Facebook-ում շինարարության վերաբերյալ ահազանգել է օգտատեր Վահան Գևորգյանը։ Հրապարակումից հետո համայնքապետարանն արձագանքել է՝ նշելով, որ հյուրատունը պատկանում է քաղաքացի Մարինա Բազաևային, համայնքապետարանի համապատասխան բաժինները զբաղվում են այս խնդրով։

PanARMENIAN.Net ին համայնքապետարանի խոսնակն ասաց, որ աշխատակիցներն ապօրինի շինարարությունը նկատել են օգտատիրոջ գրառումից ավելի շուտ՝ սեպտեմբերի 4-ի երկրորդ կեսին, այցելել են նաև հաջորդող օրերին, սեփականատիրոջը դեռ չի հաջողվել գտնել։

Սեպտեմբերի 6-ի առավոտյան դռան վրա փակցվել է Մարինա Բազաևային սեպտեմբերի 7-ին համայնքապետարան հրավիրող գրություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---