Ալկոհոլի թունավորման դեպքով մեղադրյալը կալանավորվել է

Ալկոհոլի թունավորման դեպքով մեղադրյալը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորման դեպքով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կալանավորվել է, հայտնել է նրա պաշտպան Գոռ Գևորգյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Աշոտ Հովսեփյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում էր, քանի որ նրա մոտ թոքաբորբ էր հայտնաբերվել։ Նա երեք անգամ կորոնավիրուսի թեստ էր հանձնել, որոնցից առաջինի պատասխանը դրական էր, երկրորդինը և երրորդինը՝ բացասական։ Քանի որ բացասական էր թեստի պատասխանը, Հովսեփյանն ինքնակամ ներկայացել է դատական նիստին»,- ասել է Գևորգյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի։

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ նույն քրգործով անցնող մյուս երկու ձերբակալվածը նույնպես կալանավորվել են։

Կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-5 տարով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով):

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 17-ը՝ մահվան ելքով. 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ն արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝ 7 մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---