Օտտավայում ՀՀ անկախության օրը հայկական եռագույնը կբարձրացվի

Օտտավայում ՀՀ անկախության օրը հայկական եռագույնը կբարձրացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետարանի առջև կբարձրացվի հայկական եռագույնը։ Դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը կմասնակցի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը։

Կանադայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել արարողությանը՝ տեղական ժամանակով առավոտյան 09։00-ին։

Հայաստանն իր անկախության 29-ամյակը նշելու է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականին այդ օրը հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---