Կհիմնանորոգվի Ալավերդու երկու կամուրջ

Կհիմնանորոգվի Ալավերդու երկու կամուրջ

PanARMENIAN.Net - Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում հիմնովին կվերանորոգվի նաև Ալավերդու երկու կամուրջը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ բնակավայրի որոշ մասերում կնախագծվի լուսավորության նոր համակարգ։ Բացի այդ, Հաղպատ-Շնող տեղամասում 5.8 կմ նոր ջրագիծ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել։

Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է ավտոճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատանքային խմբի ղեկավարի հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։ Հատկապես քննարկվել են Օձունի տրանսպորտային հանգույցի փոփոխված նախագծի հետ կապված հարցեր։ Օձունի խաչմերուկում երթևեկության բարելավման նպատակով կատարվում են նախագծային փոփոխություններ, տրվում են որոշակի լուծումներ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---