Արցախում Covid-19-ի 3 նոր դեպք ու օջախ կա![]() 15 սեպտեմբերի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային վարակի (Covid-19) 3 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է ևս 4 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13,039 փորձանմուշի հետազոտություն: Արցախում 2020-ի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |