Նուբարաշենում հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են

Նուբարաշենում հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են

PanARMENIAN.Net - Երևանի Նուբարաշեն աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Դրանք իրականացնում են ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, քաղաքապետարանի երկու ջրատար և մեկ տրակտոր։

Հրշեջ-փրկարարներն ընդհանուր մոտ 4․5 հա տարածքում իրականացրել են քանդման-հանգեցման աշխատանքներ՝ օգտագործելով 237 տոննա ջուր։ Հրդեհի մի օջախը մարված է, տվյալ պահին մոտ 3000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։

Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 10-ին՝ ժամը 08։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհի տարբեր օջախներով, մոտ 4․5 հա տարածքում այրվում էր կուտակած աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի հինգ ջրատար և մեկ տրակտոր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---