Արամ Կայֆաջյանը՝ Ինեկոբանկի Խորհրդի նոր անդամ

Արամ Կայֆաջյանը՝ Ինեկոբանկի Խորհրդի նոր անդամ

PanARMENIAN.Net - Ինեկոբանկի Խորհրդի նոր անկախ անդամ է նշանակվել Արամ Կայֆաջյանը։

Նա 2004-ից հանդիսանում է «Արմենբրոկ» ԲԲԸ Գլխավոր տնօրենը: Կայֆաջյանի ղեկավարման տարիներին ընկերության բաժնետիրական կապիտալն ավելացել է 40 անգամ, իսկ ակտիվները` 200 անգամ: 2010 թվականից մինչ օրս նա դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: 2015-ից մինչ օրս Արամ Կայֆաջյանը հանդիսանում է «Անի Հոլդինգ» միջազգային հյուրանոցային կառավարման և արտադրական խմբի Խորհրդի անդամ, իսկ 2017 թվականից՝ «Գլոքալ» ակտիվների կառավարման ընկերության հիմնադիր բաժնետեր և Խորհրդի անդամ:

«Ուրախ ենք ողջունել Արամ Կայֆաջյանին Ինեկոբանկում, նա իր հետ կբերի հարուստ փորձ կապիտալի շուկաների և խորը գիտելիքներ ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ։ Նրա մասնակցությունը բանկի խորհրդի կազմում անշուշտ հավելյալ արժեք է փոխանցելու Ինեկոբանկի կայուն զարգացմանը»,-ողջույնի խոսքում նշել է Ինեկոբանկի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը։

Կայֆաջյանն իր հերթին նշել է. «Վերջին տարիներին Ինեկոբանկի զարգացումը չափազանց տպավորիչ էր: Հայկական բանկային համակարգի առջև այսօր կանգնած բազմաբնույթ մարտահրավերների պայմաններում ակնհայտ է, որ բանկի ղեկավարությունը վճռական է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ շուկայում Ինեկոբանկի առաջատար դիրքերը պահպանելու և բարելավելու համար: Մեծ պատվով և ոգևորությամբ եմ ընդունում բանկի Խորհրդի կազմում ընդգրկվելու և բանկային համակարգում ամենապրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ համագործակցելու այս հնարավորությունը: Ուրախ կլինեմ գործադրել իմ բոլոր գիտելիքներն ու փորձը՝ ի շահ բանկի հետագա զարգացմանը»:

Արամ Կայֆաջյանը կհանդիսանա Ինեկոբանկի 7 անդամից բաղկացած խորհրդի կազմի 3-րդ անկախ անդամը, իսկ մնացած 4 անդամն են Բանկի հիմնադիրները և ներդրողները:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը