Նախարար․ Դպրոցներում դիմակ կրելու որոշումը կարող է փոխվել՝ կախված իրավիճակից16 սեպտեմբերի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կհետևի համաճարակային իրավիճակին, իսկ դիմակների կրման համապատասխան ուղեցույցը հընթացս կարող է փոփոխվել, հայտարարել է նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ փոփոխություններ կանեն, եթե լինի դրա անհրաժեշտությունը, սակայն այս պահին այն չկա։ Չկան նաև ծնողների կողմից բողոքներ՝ կապված դիմակների կրման հետ։ ԿԳՄՍՆ ղեկավարը նշել է նաև, որ երեխաների ու աշակերտների գործոնը շահարկվում է տարբեր նպատակներով։ «Այդ երեխաները, աշակերտները մեր ու հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում կամ ԱՆ-ն մեզ տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների առողջության վրա։ Ես այդ խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ»,- ասել է նա՝ հորդորելով զոհ չդառնալ կեղծ լուրերի։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտից դպրոցներն ու բուհերն անցել էին հեռավար ուսուցման։ Սեպտեմբերի 15-ից երկրում ուստարին մեկնարկել է արդեն դպրոցներում ու բուհերում աշակերտների և ուսանողների ներկայությամբ և հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |