Covid-19-ի դեմ պայքարն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կգլխավորի ընդդիմադիր Խաչատրյանը16 սեպտեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետության ուսումնասիրմամբ զնաղբող քննիչ հանձնաժողովը կգլխավորի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Հանձնաժողովը կունենա 12 անդամ, սակայն դեռևս հայտնի չէ դրա կազմը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում հայտարարել էր, որ իրենց համար Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետության ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումն այս պահի դրությամբ անհասկանալի է, սակայն խմբակցությունը չի խոչընդոտի դրան։ Հանձնաժողովը ստեղծվել էր դեռ հուլիսին՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով, սակայն անդամների թիվը որոշված չէր։ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հուլիսին դիմել էին Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |