Արցախի նախագահ․ Հակառակորդի ցանկացած արկածախնդրություն կործանիչ հակահարված կստանա

Արցախի նախագահ․ Հակառակորդի ցանկացած արկածախնդրություն կործանիչ հակահարված կստանա

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հակառակորդի ցանկացած հնարավոր արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ և տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին:

«Հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու»,- ասվում է գրառման մեջ։

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան (Տավուշի) դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո սահմանի տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են՝ հավելելով, որ գործողությունները համարժեք են լինելու։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---