«Խելքդ գլուխդ հավաքիր» և դադարեցրու «կրակի հետ խաղալը»․ Թուրքիայի հերթական հակահայկական հայտարարությունները![]() 22 սեպտեմբերի 2020 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի «կրակի հետ խաղալը»՝ նշելով, թե իբրև Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի (Տավուշի) հատվածում, որի պատճառով ադրբեջանցի զինվոր է մահացել: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան «հայկական գնդակից» Թովուզի (Տավուշ) ուղղությամբ սպանվել է պայմանագրային զինծառայող։ Իսկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տեղեկություն չունի Տավուշի սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ ՊՆ հայտարարությանը հաջորդել է Թուրքիայի արտգործախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, որով նա Հայաստանին կոչ է անում «վերջ տալ ագրեսիային և խելքը գլուխը հավաքել», իսկ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։ Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսյան սրումից սկսած Թուրքիան տարբեր մակարդակներով պարբերաբար ագրեսիվ հակահայկական հայտարարություններ է անում, ընդհուպ իրեն հայտարարել է Արցախյան հակամարտության կողմ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |