ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ ունի![]() 23 սեպտեմբերի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ Բանկը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործարկել է Բանկի 61-րդ՝ «Մեղրի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ Բանկի առաջարկված ծառայությունների ամբողջ փաթեթը: «Այստեղ կարող ենք զարգացնել նորարարական գյուղատնտեսություն, որը տեղի բնակչությանը հնարավորություն կտա իրենց հայտնի մրգերով ու արտադրանքներով ներկա լինել ոչ միայն Հայաստանի շուկայում, այլ նաև՝ Ռուսաստանում և այլ երկրներում։ Այստեղ մատուցելու ենք բանկի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական բոլոր պրոդուկտները, ծառայությունները, ինչպես նաև ինովացիոն տեխնոլոգիաներով հասանելի կդառնանք ու կնպաստենք նորարարական գյուղատնտեսության զարգացմանը։ Մարզը մեծ պոտենցիալ ունի ու համագործակցելով տեղի ֆերմերների հետ՝ կարող ենք լուրջ խնդիրներ լուծել»,– նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ Նորաբաց մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալներ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և օգտվել բանկի տարբեր այլ ծառայություներից։ Բացման կապակցությամբ «Մեղրի» մասնաճյուղի հաճախորդները մինչև նոյեմբերի 14-ը հնարավորություն ունեն 12-24 ամսով ներդնել դասական և ընտանեկան ավանդ՝ արտոնյալ պայմաններով։ Իսկ ArCa Business և Visa Business քարտերը կտրամադրվեն առանց քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |