Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել ՄԱԿ-ի ամբիոնից՝ Հայաստանին մեղադրելով այդ երկրի դեմ նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ՀՀ-ն մնում է խաղաղ կարգավորմանը հավատարիմ, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին քննարկումներ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նա չի մեկնաբանել Ալիևի հայտարարությունը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները։

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատներին տեսակապի ձևաչափով՝ Ալիևը կոչ է արել կազմակերպությանը և միջազգային հանրությանը «զսպել Հայաստանին հերթական ռազմական ագրեսիայից»։

«Սադրանքների և լարվածության սրման ամբողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ոչ մի արդյունք չի տվել։ Բանակցությունները չպետք է ընթանան հանուն իմիտացիայի՝ դրանք պետք է միտված լինեն արդյունքի և բովանդակային լինեն»,- ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Նա հավելել է նաև, որ ողջունում է «ստատուս-քվոյի անընդունելիության մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայտարարությունները»։ «Սակայն հայտարարությունները բավարար չեն։ Մեզ իրական քայլեր են պետք»,- ասել է Ալիևը։

Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի նախագահն առիթը բաց չի թողնում միջազգային ամբիոններից Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Նրան ձայնակցում է Թուրքիայի ղեկավարությունը՝ աննախադեպ ակտիվություն դրսևորելով այս հարցում։

Արցախի ԱԳՆ-ն՝ արձագանքելով այդ հայտարարություններին, նշել է, որ Բաքուն պետք է հրաժարվի ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---