Թրամփ․ Կտեսնենք՝ կարող ենք արդյոք կանգնեցնել մարտերը![]() 28 սեպտեմբերի 2020 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է Արցախում ծավալվող պատերազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք դրան։ Այդ տարածաշրջանում բազմաթիվ լավ հարաբերություններ ունենք, կտեսնենք՝ կարող ենք արդյոք կանգնեցնել մարտերը»,- մասնավորապես, ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, հայկական բանակը վերականգնել է որոշ կորցրած դիրքեր։ ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |