ԱՊԿ․ Կոչ Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները, սատարում ենք ԼՂ-ին![]() 28 սեպտեմբերի 2020 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Նա կոչ է արել վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները և նշել, որ սատարում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես նրանք, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ: Կազմակերպության գլխավոր քարտուղարությունը կրկին հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը փրկելու և վերսկսելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծում, որ այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի և 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքների վրա»,- ասել է գլխավոր քարտուղարը: Նա նաև կոչ է արել օտարերկրյա տերություններին զերծ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց և իրավիճակը սրելուց։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, հարյուրից ավելի վիրավոր: Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Ավելի վաղ Արցախի նախագահը հայտարարել էր, որ ԼՂ-ի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։ ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |