ՊԲ հրամանատար. Իրավիճակը լիովին վերահսկվում է

ՊԲ հրամանատար. Իրավիճակը լիովին վերահսկվում է

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը բանակի մարտական կառավարման կենտրոն այցելած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:

ՊԲ-ից հայտնում են, որ Հարությունյանը և Տոնոյանը սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել՝ շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու համար։

Հարությունյանը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է և ստեղծվել են լավ հնարավորություններ՝ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 59 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---