Արցախ․ Կախված Ադրբեջանի վարքից՝ ՊԲ-ն գուցե միայն իր նախկին բնագծերով չբավարարվի

Արցախ․ Կախված Ադրբեջանի վարքից՝ ՊԲ-ն գուցե միայն իր նախկին բնագծերով չբավարարվի

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, Արցախը չի բացառում, որ Պաշտպանության բանակը միայն իր նախկին բնագծերով չի բավարարվելու։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է Արցախի իշխանությունների հայտարարությունը, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ամբողջ պատասխանատվությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանություններինն է։

Պողոսյանի խոսքով՝ 30 տարի առաջ արցախցիներին պատերազմ է պարտադրվել և հայկական կողմը տարածքներ է ազատագրել հենց այդ պարտադրված պատերազմի ընթացքում՝ կանգնելով իր անկախության և ինքնորոշման իրավունքի համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---