Արցախի նախագահ․ Մարտական ընկերներս 3 զրահատեխնիկա են առգրավել, 1-ը՝ խոցել

Արցախի նախագահ․ Մարտական ընկերներս 3 զրահատեխնիկա են առգրավել, 1-ը՝ խոցել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր մարտական ընկերները թշնամու 1 զրահատեխնիկա են խոցել, ևս 3-ը՝ առգրավել։

«Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը` տեսանյութում)»,-գրել է Հարությունյանն ու կիսվել տեսանյութով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---