Ռուսական ԶԼՄ-ները «հայերի կողմից կռվող ահաբեկիչների մասին» նամակներ են ստանում![]() 1 հոկտեմբերի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Հայկական կողմում կռվող ահաբեկիչների» մասին, ամենայն հավանականությամբ, թուրք ու ադրբեջանցի օգտատերերի ուղարկած ինֆորմացիան ռուսական Lenta.ru կայքը հրաժարվել է հրապարակել՝ հավաստի չլինելու պատճառով։ Ռուս լրագրողները բազմաթիվ նամակներ են ստացել իբրև թե ահաբեկիչների հետ Հայաստանի գործակցության մասին, փոխանցում է Lenta.ru-ն՝ հայտնելով, որ նույնաբովանդակ նամակներ ուղարկողները հիմնականում թուրքական անուն-ազգանուններ ունեն։ Նման նամակներ ստացել են նաև ռուսական մի շարք այլ խոշոր լրատվամիջոցներ։ Նամակի վերնագրում նշվում է, թե իբրև հայկական կողմից Արցախյան պատերազմին մասնակցում են արաբ, սիրիացի և լիբանանցի ահաբեկիչներ։ Նամակն ուղարկողները կցել են ֆեյսբուքյան էջի հղում, որտեղ նույն բովանդակությամբ հրապարակում է եղել և տեսանյութ։ Դրանում, իբրև, մի արաբ պատմում է, որ եկել է կռվելու հայերի կողմից։ Նամակն ուղարկողների մի մասը պնդել է, թե տեսանյութն արդեն ջնջված է։ Լրատվամիջոցն ուսումնասիրել է ֆեյսբուքյան այն էջը, որից իբրև նման հրապարակում է արվել, այնտեղ նման տեսանյութ չի եղել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |