Ադրբեջանցի սպայի մոտ իսրայելական ռադիոկայան են գտել. Վերծանմամբ պարզվել է՝ ղեկավարվում են արաբերեն![]() 2 հոկտեմբերի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններում խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերեն լեզվով։ Այս մասին հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանը։ «Եզրակացությունները թողնում եմ ձեզ», - ասել է նա։ Ըստ Սարգսյանի՝ Ադրբեջանը հոկտեմբերի 1-ին կորցրել է 39 միավոր զրահատեխնիկա, 4 հատ ՍՈւ-25 գրոհիչ-ինքնաթիռ, 3 հատ Մի-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, կենդանի ուժի մոտ 830 կորուստ ունի, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները բանակին կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |