Ստեփանակերտի հրթիռակոծումից ՓԾ-ում 10 վիրավոր կա, կյանքին վտանգ չի սպառնում

Ստեփանակերտի հրթիռակոծումից ՓԾ-ում 10 վիրավոր կա, կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։

«Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել պատեր, վնասվել մեքենաներ կայանատեղիում»,-նշվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական կողմը կրկին թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքների։ Նա «Սմերչով» հարված էր հասցվել Հադրութի ուղղությամբ, ապա նաև հարվածներ էին եղել մայրաքաղաք Ստեփանակերտին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---