Հայկական ԶՈւ-ն Ադրբեջանից ԲՏՌ-82Ա է առգրավել

Հայկական ԶՈւ-ն Ադրբեջանից ԲՏՌ-82Ա է առգրավել

PanARMENIAN.Net - Հայկական կողմը հակառակորդից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ է առգրավել։ Զինտեխնիկայի լուսանկարը հրապարակել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ԲՏՌ-82Ա նախատեսված է կենդանի ուժը մարտի դաշտ տեղափոխելու և կրակով աջակցելու համար: Զինված է թնդանոթով և գնդացրով: Անձնակազմը 3 հոգի է, տեղափոխվող անձնակազմը՝ մինչև 8: Արտադրվում է 2011 թվականից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---