Հովհաննիսյան․ ՀՀ սահմանին համեմատաբար հանգիստ է![]() 2 հոկտեմբերի 2020 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի երեկոյի դրությամբ Հայաստանի պետական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եթե չդիտարկվեն հոկտեմբերի 1-ի լույս երկուսի գիշերվա դեպքերը, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հոկտեմբերի 1-ի գիշերը հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնաբերվել ու ոչնչացվել Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում: «Այս պահի դրությամբ սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է ու համեմատելի չէ Արցախի սահմանին ու Ստեփանակերտում տեղի ունեցածի հետ»,-նշել է նա։ Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը 3 անգամ հրթիռակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Հադրութ քաղաքը։ Տուժել են խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |