Շենքան. ՀՀ-ում հայտնվող ԱԹՍ-ները հուշում են՝ ինչու հայերի համար սա զուտ Ղարաբաղի համար կռիվ չէ 2 հոկտեմբերի 2020 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Freedom House-ի հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքանը Twitter-ում անդրադարձել է Արցախյան հակամարտությանը և այն հարցին, թե ինչու է հայերի համար սա ավելին, քան տարածքային պատերազմ։ «Երբ անօդաչու թռչող սարքերը կամ հրթիռները, ռազմական միջոցները խփվում են Հայաստանի Հանրապետության խիտ բնակեցված տարածքներում, այսինքն՝ ոչ Ղարաբաղում, և շփման գծից բավականին հեռու, պետք է հիշեցնի, թե ինչու հայերը սա չեն տեսնում պարզապես որպես պատերազմ Ղարաբաղի համար»,- գրել է Նեյթ Շենկանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հոկտեմբերի 1-ին հակառակորդի 4 անօդաչու սարք մտել է Կոտայքի մարզ` Երևանի մոտակայքում։ Հայկական ՀՕՊ-ը խոցել է դրանք։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |