Հայաստան. 2009թ. աշխատավարձի միջին տարեկան աճը չի գերազանցի 3%-ը16 փետրվարի 2009 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի շուկայի ցուցանիշների 2009 թվականի նախկին գնահատումները վերանայվել են նվազման ուղղությամբ: Վերանայման հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով տնտեսությունում համախառն պահանջարկի աճի տեմպերի նվազման սպասումներն են, այդ թվում`աշխատուժի նկատմամբ պահանջարկի առումով: Այդ մասին ասվում է Հայաստանի ԿԲ 2009թ. համար կանխատեսման մեջ: Ըստ վերանայված գնահատումների` տնտեսության միջին անվանական աշխատավարձը 2009 թվականին կաճի շուրջ 8%-ով` հիմնականում պայմանավորված բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպություններում աշխատավարձի ավելացմամբ: Մասնավոր հատվածում, սակայն, աշխատավարձի միջին տարեկան աճը չի գերազանցի 3%-ը: Ըստ նախնական գնահատումների` 2009 թվականին աշխատանքի շուկայի կողմից գնաճային ճնշումներ չեն նկատվի, քանի որ մասնավոր հատվածում կարձանագրվի միավոր աշխատուժի ծախսերի որոշակի նվազում, որը կչեզոքացնի պետական հատվածում միավոր աշխատուժի ծախսերի աճի հետեւանքով առաջացող գնաճային ճնշումները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |