Ալեքսիս Օհանյան․ Միջազգային հանրությունը չի կարող նոր ցեղասպանություն թույլ տալ![]() 4 հոկտեմբերի 2020 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit խ-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյաննը, անդրադառնալով իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և թուրք-ադրբեջանական ագրեսիային, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ չի կարելի նոր ցեղասպանություն թույլ տալ։ «Մենք՝ միջազգային հանրությունը, չենք կարող նոր ցեղասպանություն թույլ տալ»,- գրել է նա։ Օհանյանը նաև կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ այն մասին, որ Թուրքիան տարածաշրջան է եկել ոչ թե Ղարաբաղի, քաղաքների ու գյուղերի համար, այլ նրա թիրախում հայ ազգն է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |