Ստեփանակերտում ու Շուշիում քաղաքացիական զոհեր կան

Ստեփանակերտում ու Շուշիում քաղաքացիական զոհեր կան

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում, հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,- ասել է Պողոսյանը, փոխանցում է Armenpress-ը։

Հոկտեմբերի 3-ից սկսած հակառակորդը պարբերաբար հրթիռակոծում ու հրետակոծում է Արցախի մայրաքաղաքն ու այլ քաղաքներ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---